Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Կոնքի ցավ. urolog.am

Կոնքի ցավ. urolog.am

Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են միզասեռական օրգանների հիվանդությունների հետ։ «Կոնքի ցավ», «կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ» կամ «քրոնիկ պրոստատիտ» տերմինները տղամարդկանց մոտ հաճախ նույն խնդիրն են բնորոշում։

Տղամարդու մոտ կոնքի ցավը կարող է լինել սուր կամ բութ, ժամանակավոր կամ մշտական: Այս ախտանշանի դեպքում հիվանդը կարիք ունի համապատասխան հետազոտության և բժշկական օգնության: Չնայած ցավի պատճառը կարող է լուրջ չլինել, սակայն կան դեպքեր, երբ այդ ցավի երկարատև անտեսման հետևանքով առաջանում են մի շարք բարդություններ (անպտղություն, էրեկտիլ դիսֆունկցիա, և այլն)։

Դասակարգումը

Տղամարդկանց մոտ կոնքի ցավը շատ հաճախ պայմանավորված է շագանակագեղձի բորբոքման հետ։ Այդ համախտանիշն ունի հետևյալ դասկարգումը.

  • կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ I. սուր բակտերիալ պրոստատիտ,
  • կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ II. Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ,
  • կոնքի խրոնիկ ցավային համախտանիշ III. ոչ բակտերիալ պրոստատիտ,
  • կոնքի խրոնիկ ցավային համախտանիշ IV. անախտանիշ պրոստատիտ:


Կոնքի ցավի այլ պատճառներ
 

  • Երկար հեծանիվ վարել,
  • սեռական բռնություն,
  • կոնքի հատակի մկանային խնդիրներ,
  • հոգեբանական խնդիրներ,
  • երիկամաքարային հիվանդություն,
  • միզուղիների բորբոքում,
  • ճողվածքներ,
  • հաստ աղիքի գրգռման համախտանիշ,
  • աղիների, ուղիղ աղիքի և կոնքի ոսկրերի տարբեր հիվանդություններ:


Ախտանշանները

Կախված հիվանդության սուր կամ քրոնիկ ընթացքից, կարող են հանդիպել հետևյալ ախտանշանները․

  • դժվարացած, հաճախակի և ցավոտ միզարձակություն,
  • ցավեր որովայնի ստորին հարվածի, աճուկային և ուղիղ աղիքի շրջանում,
  • մեջքի ստորին հատվածի ցավ,
  • ցավոտ սերմնաժայթքում,
  • դժվարացած էրեկցիա,
  • սերմի մեջ` արյուն,
  • արյունամզիություն,
  • ընդհանուր թուլություն,
  • երբեմն՝ դող, սարսուռ և բարձր ջերմություն:


Ախտորոշումը

Կոնքի ցավի ախտորոշման համար նախ` անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ հավաքել հիվանդի տվյալ ախտանշանի հետ առնչվող հիվանդությունների մասին։ Այնուհետև, իրականացնել ամորձիների և շագանակագեղձի օբյեկտիվ քննություն, շագանակագեղձի ուղիղաղիքային մատնային քննություն, գործիքային հետազոտություններ (սոնոգրաֆիա, ցիստոսկոպիա, ուրոդինամիկա, ՄՌՏ, ՀՏ) և լաբորատոր հետազոտություններ (սեռավարակներ, քսուկ, շագանակագեղձի արտազատուք, ՊՍԱ)։

Բուժումը

Կոնքի ցավի բուժումը կախված է նրա պատճառներից:  Շագանակագեղձի բորբոքման հետ կապված բուժումը պետք է իրկանացնել ուրոլոգի մոտ։ Բուժումն իրականացվում է հակաբիոտիկների, հակաբորբոքային, ալֆա-դրենոպաշարիչների, բուսաբուժության և ֆիզիոթերապիայի միջոցով։

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ցավի վերահսկում, ինչպես նաև հիմնական հիվանդության լիարժեք բուժում:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որո՞նք են էսթրոգենի բարձր մակարդակի ախտանիշները տղամարդու մոտ.
Որո՞նք են էսթրոգենի բարձր մակարդակի ախտանիշները տղամարդու մոտ.

Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում

Առողջ տղամարդ
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Առողջ տղամարդ
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Առողջ տղամարդ
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...

Ախտորոշում
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Ի՞նչ գործունեություն,  գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:


Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am
Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Առողջ տղամարդ
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ